ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասվում է երկրի ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի հաղորդագրության մեջ․ փոխանցում է rbc.ru-ն։
Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել «Ազգային վճարային քարտերի համակարգ» (NSCP) ընկերությունը, «Միր» վճարային համակարգի օպերատորը, Ելաբուգայում «Aurus» պրեմիում մեքենաների արտադրական գործարանը և ավտոմեքենաների նախագծող «NAMI» դաշնային պետական միասնական ձեռնարկությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ կկիրառի ավելի քան 500 նոր պատժամիջոց:
ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը թուլացրել է ռուսական Mir քարտերի դիրքերը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում