ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը թուլացրել է ռուսական Mir քարտերի դիրքերը

1 Min Read

Visa-ի և Mastercard-ի ներքին այլընտրանքի վերաբերյալ Ռուսաստանի միջազգային հավակնությունները մարել են, քանի որ նույնիսկ նրա ամենամոտ դաշնակիցներից ոմանք ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո հրաժարվել են Mir վճարային համակարգից:

Mir համակարգին միացած 9 երկրներից 6 երկրների բանկերը հրաժարվել են դրանից՝ սեպտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության նախազգուշացումից հետո։  Ռուսաստանը  այն ստեղծել է 2014 թվականին ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին ալիքից հետո:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ղրղզստանի և Տաջիկստանի բանկերը դադարեցրել են քարտերի օգտագործումը։ Նույնն արեց Ղազախստանի խոշորագույն բանկը։ Վիետնամի 2 հաստատություններից մեկը, որն ընդունում էր քարտեր, նույնպես հրաժարվել է դրանցից: Քարտեր են ընդունում միայն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը։

Mir կայքն հանել է երկրների ցանկը, որով հուշում էր, թե որտեղ կարելի է օգտագործել քարտը:

Ամենամեծ հարվածը հասավ այն ժամանակ, երբ զբոսաշրջության կենտրոն Թուրքիան, որը չմիացավ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցներին, սեպտեմբերին խաղից դուրս բերեց բոլոր 5 բանկերին, որոնք իրականացնում էին Mir քարտով գործարքներ:

Ռուսաստանը փորձում է այլընտրանքային տարբերակներ առաջարկել։

 

Share This Article
2 Comments