Չինաստանը հաջողել է աղքատության դեմ պայքարում. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Բոլորը խոսում են տնտեսական աճի մասին, սակայն անտեսվում է մի շատ կարևոր փաստ։ Լավ, տնտեսական աճ ապահովեցինք ինչ-որ ճանապարհով, սակայն դա ինչպե՞ս անդրադարձավ մարդկանց վրա, բնակչի կյանքում ինչ շոշափելի փոփոխություն տեղի ունեցավ։

Նկատվեցին աշխատավարձերի բարձարցում, զբաղվածության աճ  կարճաժամկետ ժամանակահատվածում, սակայն արդյոք տնտեսական աճը նպաստե՞ց առանցքային խնդիրներից մեկի՝ աղքատության կրճատմանը։ Շատ քիչ երկրներ են կարողացել հաջողել աղքատության դեմ պայքարում։ Այս առումով տպավորիչ է Չինաստանի փորձը։


Բնակչության 68 %-ը չի կարող իրեն թույլ տալ անսպասելի ծախս կատարել՝ առանց պարտք վերցնելու․ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է աղքատ


Մինչ աշխարհը փորձում է տարածքները բաժան-բաժան անել, քարտեզի վերադասավորվել, Չինաստանը կարևոր ներքին խնդիրներ է լուծում։ Մինչ շատերւ քննադատում են վերջինիս այն բանի համար, որ խախտվում են մարդկանց բազմաթիվ իրավունքներ, սահմանափակվում ազատությունները, Չինաստանը ապահովում է տնտեսական աճի ներառականությունը։ Մի աճ, որի դեպքում իրական փոփոխություններ զգում է սովորական չինացին։

Այս առումով տպավորիչ է Չինաստանում աղքատության կրճատումը, որը կարելի է տեսնել ստորև բերված գծապատկերում

 

Իրավիճակը նկարագրվում է երեք մակարդակում՝ ընդհանուր, քաղաքային և գյուղական բնակավայրերում։ Պարզվում է՝ դեռևս հեռավոր 1981թ-ին Չինաստանում օրական $2,15-ով ապրող չինացիների մասնաբաժինը երկրում կազմում էր մոտ 92%, իսկ քաղաքներում և գյուղերում՝ համապատասխանաբար մոտ 97% և 71%։

Սակայն, տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում չինական կառավարությունը կարողացել է երկրի զարգացման այնպիսի երկարաժամկետ մոդել զարգացնել, որի արդյունքում արդեն 2020թ-ին աղքատ բնակչության մասնաբաժինը հասել է երկրի ընդհանուր տարածքում՝ 0,1%-ի, քաղաքներում և գյուղերում՝ համապատասխանաբար 0,03% և 0,2% մակարդակին։

Կիսվեք այս հոդվածով