«ԿԱՄԱԶ»-ը կարտադրի ևս 12 ինքնակառավարվող բեռնատար

1 Min Read

Մինչև 2024 թվականի սեպտեմբեր «Կամազ»-ը կարտադրի ևս 12 ինքնակառավարվող (անօդաչու) մեքենա՝ M-11 Նևա մայրուղու երկայնքով ապրանքներ տեղափոխելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ինքնագնաց «Կամազ»-ները հիմնված են Kamaz-54901 հեռահար տրակտորների վրա: Մոդելը հագեցած է կապի, նավիգացիայի և մուտքային տեղեկատվության մշակման համակարգերով։ Բեռնատարները գործում են հանգույցների միջոցով:

Սահմանված պահանջներին համապատասխան՝ մեքենայի խցիկում տեղակայվում է փորձնական վարորդ՝ ճանապարհորդության անվտանգությունը վերահսկելու համար:

Ներկայումս M-11 մայրուղով անօդաչու բեռնափոխադրումներում ներգրավված է ինը մեքենա՝ վեցը «Կամազ» ընկերության, երեքը՝ «Սբերավտոտեխ»։ Մինչև տարեվերջ դրանց ընդհանուր թիվը կհասնի 43-ի, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։

Առևտրային ապրանքների փոխադրման համար ինքնագնաց «Կամազ» և «Սբերավտոտեխ» բեռնատարների փորձնական շահագործումը մեկնարկել է M-11 Նևա մայրուղու վրա 2023 թվականի ամռանը:

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ 2025-2026 թվականներին Ռուսաստանում կարող է սկսվել բեռնատարների ամբողջովին անօդաչու կառավարման փորձը։


Բեռնափոխադրող ամենամեծ էլեկտրական անօդաչու սարքը


 

Share This Article