Չինական YuWa ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտը հետազոտություն է հրապարակել այն մասին, թե որ երկրներն են ամենածախսատարը երեխա մեծացնելու համար. գրում է kommersant.ru-ն։
Հետազոտության հեղինակները գնահատել են տարբեր երկրներում ծնողների միջին ծախսերը՝ երեխայի ծնվելուց մինչև նրա 18-ամյակը և այդ գումարները համեմատում են երկրի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հետ։
Ուսումնասիրված 14 երկրների շարքում Հարավային Կորեան առաջին տեղն է զբաղեցնում․ այնտեղ 18 տարվա ընթացքում երեխայի խնամքի արժեքը 7,8 անգամ գերազանցում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։
Ծախսերը բարձր են նաև Չինաստանում և Իտալիայում՝ 6,3 անգամ ավելի, քան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում (5,3 անգամ ավելի, քան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն)։
Մյուս երկրների մեծ մասում հարաբերակցությունն ավելի ցածր է՝ 4,1 անգամ ԱՄՆ-ում, 3,6 անգամ՝ Գերմանիայում, 2,9 անգամ՝ Շվեդիայում, 2,1 անգամ՝ Ավստրալիայում։
Հետազոտությունը ուսումնասիրում է այլ գործոններ, օրինակ՝ երեխա ունենալու և երեխայի դաստիարակության ազդեցությունը կանանց և տղամարդկանց աշխատավարձի վրա: «Քանի որ ներկայիս սոցիալական միջավայրը Չինաստանում այնքան էլ բարենպաստ չէ ծննդաբերող կանանց համար։ Վերջիններիս համար ժամանակի ծախսերը և հնարավորությունների կորուստը շատ բարձր են»,- մեկնաբանել է Պեկինի համալսարանի կիրառական տնտեսական հետազոտությունների պրոֆեսոր, YuWa-ի հիմնադիր Լիանգ Ցզյանգը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում