Twitter-ը զգուշացնում է աշխատակիցներին, որ կարող է կրճատել բոնուսներն ու խրախուսանքները

1 Min Read

Twitter Inc. նախազգուշացրել է աշխատակիցներին ֆինանսական խնդիրների պատճառով  բոնուսների ու խրախուսանքների կրճատման մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին նամակը, գրում է Interfax-ը։

Ընկերությունը հայտնում է, որ 2022 թվականի հունվարից սկսած բախվել է լուրջ խնդիրների, որոնք բացասաբար են անդրադարձել եկամուտների վրա։ Twitter Inc.-ն այս խնդիրների առաջացումը պայմանավորում է մի շարք գործոններով, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության իրավիճակով և Իլոն Մասկի հետ գործարքի շուրջ անորոշությամբ։

Twitter-ը երկրորդ եռամսյակում կրճատել է եկամուտը 1%-ով և գրանցել զուտ վնաս՝ դա վերագրելով նույն պատճառներին։

Դրամական ֆոնդը, որը սովորաբար օգտագործվում է աշխատակիցների բոնուսների և խրախուսումների համար և կախված է ընկերության գործառնական արդյունավետությունից, կազմում է Twitter-ի կողմից տարվա սկզբին հաստատվածի միայն կեսը:

2022 թվականի սկզբից Twitter-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 1,8%-ով և այժմ կազմում է մոտ 33,7 միլիարդ դոլար։

Share This Article