ԵԱՏՄ-ն 93%-ով ինքնաբավ է պարենի հարցում. Օվերչուկ

1 Min Read
ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության համաձայնեցումը Միության երկրների ազգային տնտեսությունների աճի ապահովման կարևոր գործիք է:
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «ԵԱՏՄ-ի 10 տարին. արդյունքներ, առաջնահերթություններ, հեռանկարներ» նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք առաջին հերթին երաշխավորում ենք մեր քաղաքացիների պարենային անվտանգությունը։ ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության համաձայնեցման պրակտիկա ենք ներդրել՝ բազմամյա վիճակագրության հիման վրա։ Կարծում եմ, որ այս պրակտիկան կշարունակվի և կտարածվի ոչ միայն գյուղմթերքների, այլև այլ ապրանքախմբերի վրա։ Միայն այն, որ մենք հասել ենք 93%-անոց պարենային անվտանգության, ինքնին խոսուն է»,- ընդգծել է Օվերչուկը։
Ըստ նրա՝ ՌԴ-ն, որը 2023 թվականին նախագահում էր ԵԱՏՄ-ում, առաջարկել է ապագա միության որոշակի պարամետրեր, և դա արտացոլվել է «Եվրասիական տնտեսական ուղի» տնտեսական գործընթացների հետագա՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը զարգացման մասին հռչակագրում, որը ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին:
«Մենք բացարձակ ըմբռնում ունենք, որ պետք է զարգացնենք տրանսպորտային ենթակառուցվածքը, որպեսզի ԵԱՏՄ երկրների ազգային արտադրողների համար մրցակցային առավելություններ ստեղծենք արտաքին շուկաներում ներկայանալու համար»,-նշել է նա:
Share This Article