Ընտանեկան բռնության դեպքերն աճել են երկնիշ թվով. Որ մարզում են գրանցվել առավելալագույն թվով դեպքեր. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Առողջ ընտանիքը առողջ հասարակության հիմքն է, նորություն չէ։ Ընտանիքը նաև մարդկային արժեքների, մշակույթի կրողն ու պահպանողն է: Մենք՝ հայերս, ընտանիքի գաղափարին վերաբերվում ենք առաձնահատուկ կերպով։ Այն ամենակարևոր ինստիտուտներից մեկն է ժողովրդի հավաքական կերպարում:

Այդուհանդերձ, հանրության շրջանում քիչ չեն նաև անառողջ ու անկայուն ընտանքիները՝ բռնության տարբեր դրսևորումներով՝ ընդ որում՝  ոչ միայն բիրտ ուժի, այլև հոգեբանական բռնության կիրառմամբ:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում 2023 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 508 դեպք։ Վերջինս 2022 թվականի համեմատ աճել է մոտ 53%-ով։  Ընդ որում, 2023 թվականին հարուցված 508 քրեական գործերից 258-ը ուղարկվել է դատարան, 55-ը՝ կարճվել է, իսկ 195-ը գտնվում է ընթացքի մեջ։

Հետաքրքիր է ուսումնասիրել ընտանեկան բռնությանն առնչվող վիճկագրությունը Երևանում և ՀՀ մարզերում.

Նախ և առաջ նկատենք, որ ընտանեկան բռնության դեպքերի 26%– ը պատկանում է Երևանին։ Հետևաբար, ընտանեկան բռնության դեպքերի 74%– ը բաշխված է մարզերի միջև։

Հաշվարկները փաստում են, որ մարզերում արձանագրված ընտանեկան բռնությունների ընդհանուր թվաքանակում 23% մասնաբաժին ունի Արարատի, 13%՝ Արմավիրի և Շիրակի և 12%՝ Կոտայքի մարզում։ 

Կարևոր է նաև դիտարկել ընտանեկան բռնության դեպքերը՝ ըստ բռնության տեսակների․

Ընտանեկան բռնության արձանագրված դեպքերի զգալի մասը պատկանում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառած բռնություններին։
Այսպես, Երևանում արձանագրվել է 48 դեպք, Արարատում՝ 51, իսկ Արմավիրում՝ 36 դեպք։

Շատ ցավալի է, բայց փաստ, որ Հայաստանում արձանագրվում են նաև զավակի կողմից ծնողի նկատմամբ իրականացված բռնության դեպքեր։ Այս առումով «առաջատար» է Արարատի մարզը՝ 10 դեպք։

Դեպքերի թվով երկրորդ տեղում է Երևանը՝ 9 դեպք։
Երրորդ տեղում են Լոռու և Շիրակի մարզերը՝ 6- ական դեպքով։

Ընտանեկան բռնության ընդամենը 3 դեպք է արձանագրվել, երբ կինն է տղամարդու նկատմամբ իրականացրե՝ 1-ական դեպք Երևանում, Արարատում և Տավուշում։

TAGGED:
Share This Article