Տրանսպորտային միջոցներով տեղաշարժերի ծավալներն աճել են երկնիշ թվով. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Հենց որ հանրության զգալի մասը հավանություն է տալիս միասնական տոմսային համակարգի գաղափարին, պարզվում է, որ այդ փոփոխության համար երևանցին, այսպես ասած, հաշիվ ունի փակելու։ Այսինքն, ծրագիրն իրականացնում են, հետո ասում՝ գիտեք ինչ կա՝ այն կյանքի կոչելու համար պետք է ուղևորատոմսի արժեքը բարձրացվի։

Չի բացառվում, որ ուղևորատոմսերի՝ ժամանակավորապես հետաձգված թանկացումները միայն Երևանով չսահմանափակվեն։ Մասնավորապես, մարզեր գնացող ճանապարհների վրա աշխատող երթուղիները ևս կթանկանան։ Բացառված չէ, որ թանկացումները կունենան նաև շղթայական ազդեցություն ողջ տնտեսության վրա։

Մարդիկ հանրային տրանսպորտից օգտվում են, օրինակ աշխատանքի գնալու համար։ Իհարկե մի մասը կարող է գնալ ավտոմեքենայով, սակայն այս պարագայում էլ թանկացրել են կայանատեղերը։ Ինչևէ, քիչ հավանական է, որ այս թանկացումները կհանգեցնեն ուղևորափոխադրումների ծավալների նվազեցման։

Միևնույն ժամանակ, ուղևորափոխադրումների ծավալների վիճակագրությունը ունի հետևյալ պատկերը

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հանրապետությունում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2023թ-ին կազմել է 191,899,300 մարդ։ Վերջինս 2022թ-ի  համեմատ աճել է մոտ 21%-ով։ Նկատենք, որ այս ուղևորափոխադրումների զգալի մասը բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանինին:

Բոլոր տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումների ծավալները 2023թ-ին 2022թ-ի համեմատ աճ են արձանագրել։

Մասնավորապես, ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումները 2023թ-ին 2022թ-ի համեմատ աճել են 21,2%-ով՝ կազմելով 153,722,600 մարդ։ Էլեկտրատրանսպորտի մասով ուևորափոխադրումների ծավալները 2023թ-ին կազմել են 32,172,400 մարդ՝ 2022թ-ի համեմատ աճելով մոտ 15%-ով։
Օդային տրանսպորտով իրականացված ուղևորափոխադրումների ծավալերը 2023թ-ին կազմել են մոտ 5, 416,000 մարդ։ Վերջինս 2022թ-ի համեմատ աճել է 46,4%-ով։

2023թ-ին 2022թ-ի համեմատ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալներն աճել են մոտ 8%-ով՝ կազմելով 538,300 մարդ։

TAGGED:
Share This Article