Microsoft-ը դարձել է պատմության մեջ երկրորդ ընկերությունը, որը հասել է 3 տրիլիոն դոլար շուկայական արժեքի

2 Min Read

Microsoft-ը Apple-ից հետո դարձել է պատմության մեջ երկրորդ ընկերությունը, որը հասել է 3 տրիլիոն (2.7 տրիլիոն եվրո) դոլար շուկայական արժեքի,– հայտնում է Euronews-ը:

Սա կապված է այն բանի հետ, որ ընկերությունը որոշել է կենտրոնանալ արհեստական ինտելեկտի (AI) ներդրման ուղղությամբ, ինչը մեծացրել է ներդրողների վստահությունը: Microsoft-ի բաժնետոմսերը չորեքշաբթի օրը Նյու Յորքում աճել են ավելի քան 1.45%-ով։

Անցյալ տարի Microsoft-ը, որը հայտնի է որպես Մեծ յոթնյակի տեխնոլոգիական ընկերություններից մեկը, 10 մլրդ դոլար (9.2 մլրդ եվրո) ներդրեց արհեստական ինտելեկտի տարբեր նախաձեռնություններում: Սա Microsoft-ին օգնեց, որպեսզի նա հայտնվի առաջատար դիրքերում ՝ առաջ անցնելով այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Google-ը և Meta-ն:


Microsoft-ն շրջանցել է Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը


Անդրադառնալով արհեստական ինտելեկտի ընձեռած հնարավորություններին՝ Microsoft-ի նախագահն անցյալ տարվա հունիսին Բրյուսելում կայացած համաժողովին հայտարարեց, որ այդ հնարավորությունները կարող են տարածվել առողջապահությունից մինչև կրթություն.

«Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կյանքի համար ամենավտանգավոր քաղցկեղներից մեկը, քանի որ այն շատ դժվար է հայտնաբերել ամենավաղ փուլերում: Բայց այստեղ է, որ մենք հայտնաբերում ենք, որ արհեստական ինտելեկտը կարող է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, որոնք բժիշկը դժվարանում է հայտնաբերել»,- ասել է նա։ 

Արհեստական ինտելեկտի հետ կապված նորարարությունների մեջ ներդրումների շարքում Microsoft-ը իր Edge Web բրաուզերում և Office ծրագրում ներդրել է արհեստական ինտելեկտի թվային օգնական, որը կոչվում է Copilot:

Microsoft-ը վերջերս հայտարարեց բրիտանական Vodafone հեռահաղորդակցական ընկերության հետ 10-ամյա համագործակցության մասին ՝նպատակ ունենալով աջակցելու արհեստական ինտելեկտի (AI) ծառայություններ մատուցելող ավելի քան 300 մլն բիզնեսներին և սպառողներին  Եվրոպայում և Աֆրիկայում:


Microsoft-ը հայտնվել է ռուս հաքերների թիրախում


Microsoft-ը նաև փորձում է ստեղծել արհեստական ինտելեկտին աջակցող իր սեփական չիպերը՝ այդպիսով ուժեղացնելով մրցակցությունը Amazon-ի և Google-ի հետ:

Apple-ը ՝ Microsoft-ի հիմնական մրցակիցներից մեկը, անցյալ տարվա հունիսին նույնես հասել է նույն 3 տրիլիոն դոլարի նշաձողին:

Հունվարից ի վեր Microsoft-ի բաժնետոմսերը մրցում են Apple-ի բաժնետոմսերի հետ ՝ աշխարհի ամենաարժեքավոր ընկերություն կոչման համար:

Ակնկալվում է, որ այս ամսվա վերջին Microsoft-ը կհրապարակի 2024թ.-ի երկրորդ եռամսյակի իր ֆինանսական արդյունքները:


Apple-ը` կրկին շուկայի տիտղոսակիր. Որքան սմարթֆոն է մատակարարել ընկերությունը 2023-ին


 

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով