Ամերիկյան Microsoft-ը կարճ ժամանակով գահընկեց է արել մեկ այլ տեխնոլոգիական հսկայի՝ Apple-ին, որպես աշխարհի ամենաթանկ ընկերություն, ինչը պայմանավորված է արժեթղթերի գնաճով, – հայտնում է cbsnews.com-ը:
Հինգշաբթի Microsoft-ի արժեթղթերի գինը բարձրացել են մինչև 2%՝ ընկերության շուկայական գնահատումը հասցնելով 2.903 տրիլիոն դոլարի: Միևնույն ժամանակ, Apple-ի շուկայական կապիտալն իջել է մինչև 2.871 տրիլիոն դոլար՝ արժեթղթերի գնի 0.9%-ով անկումից հետո:
Նշվում է, որ սա 2021 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ iPhone արտադրողն իր արժեքով զիջել է Microsoft-ին:
Բաժնետոմսերի աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Microsoft-ը հայտնել է, որ 2023 թ.-ի երրորդ եռամսյակում իր եկամուտն աճել է 7%-ով և կազմել 52.9 մլրդ դոլար:
Forbes. Apple-ը մինչև 2024 թվականի մարտը նոր iPad-ներ և MacBook-ներ կթողարկի
Apple-ն առաջին ամերիկյան ընկերությունն էր, որը 2022 թվականին հասավ 3 տրիլիոն դոլար շուկայական արժեքի:
Մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Google-ը, Amazon-ը և Meta-ն, մեծացրել են իրենց բաժնետոմսերի արժեքը՝ հայտարարելով իրենց սեփական AI-ով (արհեստական ինտելեկտով) աշխատող չատբոտերի մշակման մասին:
Ըստ Wall Street Zen ֆոնդային հետազոտական հարթակի տվյալների՝ այս ընկերությունները գրանցել են բաժնետոմսերի գների 4.6% աճ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում