Թուրքայում սպառողական գները հունվարին կտրուկ աճել են, քանի որ նվազագույն աշխատավարձի զգալի բարձրացումը և լիրայի փոխարժեքի հետագա անկումն ավելացրել են ծախսերը,— հատնում է Financial Times-ը:
Սպառողական գները դեկտեմբերի համեմատ աճել են 6.7 տոկոսով, ինչը զգալի աճ է նախորդ ամսվա 2.9 տոկոսի համեմատ: Գնաճի տարեկան մակարդակը մնացել է կայուն ՝ 65 տոկոսից մի փոքր պակաս:
Գնաճին նպաստել է տնտեսական քաղաքականության բարեփոխումը, որը սկսվել է մայիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո:
Տնտեսագետները նշել, որ գնաճը պայմանավորված է եղել նվազագույն աշխատավարձի 49 տոկոսով բարձրացմամբ և դոլարի նկատմամբ լիրայի 3.5 տոկոս անկմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում