2022 թվականին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում կարգավորվել են ԵԱՏՄ շրջանակում ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների իրացման և հարկման հետ կապված գործընթացները:
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Օրենսդրական փոփոխությունից հետո էլեկտրոնային առևտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը կազմակերպել է իր գործունեությունը ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ կազմակերպության միջոցով՝ իրականացնելով ներմուծումներ ԵԱՏՄ երկրներից:
Արդյունքում 2023 թվականի ընթացքում վճարված հարկերի ցուցանիշով, «Վայլդբերիզ» ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը` վճարած 26.5 մլրդ դրամ հարկերի գումարով:
«Վայլդբերիզ» ընկերության կողմից վճարված հարկերը գրեթե 35 անգամ գերազանցում են 2022 թվականին կատարված վճարումները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում