Առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրվել է Neuralink ապրանքանիշի չիպը, որը թույլ է տալիս կառավարել թվային սարքերը մտքի ուժով։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը։
Մասկի խոսքով՝ իմպլանտը ստացած անձը լավ է, ապաքինման փուլում է։
Գրառման մեջ նշվում է, որ առաջին արդյունքները դրական են։
Չիպը կոչվում է Telepathy: Թույլ է տալիս կառավարել հեռախոսը կամ համակարգիչը և գրեթե ցանկացած սարք «ուղղակի մտածելով»: Առաջին օգտատերերը կլինեն նրանք, ովքեր կորցրել են իրենց վերջույթների օգտագործումը։
«Պատկերացրեք, եթե Սթիվեն Հոքինգը կարողանար ավելի արագ շփվել, քան արագաշարժ մեքենագրուհին կամ աճուրդավարը: Սա է մեր նպատակը»,- պարզաբանել է Մասկը։
Դեկտեմբերի 30-ին հաղորդվեց, որ Մասքը 2023 թվականին վաստակել է 95,4 միլիարդ դոլար։ Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կապիտալը տարեվերջին աճել է 1,5 տրիլիոն դոլարով։ Նման արդյունքները կապված են Tesla-ի և SpaceX-ի հաջողության հետ։
The first human received an implant from @Neuralink yesterday and is recovering well.
Initial results show promising neuron spike detection.
— Elon Musk (@elonmusk) January 29, 2024
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում