Numbeo ծառայությունը, որը վիճակագրական տեղեկատվություն է հավաքում ապրանքների և ծառայությունների գների մասին և պարբերաբար հրապարակում է աշխարհի տարբեր քաղաքներում «կյանքի արժեքի» վարկանիշները, Ալմաթին տեղադրել է Կենտրոնական Ասիայի ամենաթանկ քաղաքների ցանկում, – հայտնում է Zakon.kz։
2024 թվականի հունվարի տվյալներով՝ Ալմաթին դարձել է Կենտրոնական Ասիայի ամենաթանկ քաղաքը՝ շրջանցելով Աստանան, Տաշքենդը և Բիշքեկը: Հարավային մեգապոլիսն առաջատար է ապրանքների և ծառայությունների արժեքով, վարձակալության և սննդի գներով:
Միևնույն ժամանակ ընդհանուր վարկանիշում Ղազախստանի մայրաքաղաքը 86 հնարավորից 40-րդն է՝ թուրքական Անթալիայից և չինական Հանչժոուից հետո: Աստանան 49-րդ տեղում է (ավելի էժան, քան Բալին, բայց ավելի թանկ, քան Բաքուն):
Ապրելու համար ամենաթանկ ասիական քաղաքներն են Սինգապուրը, Հոնկոնգը և Թել Ավիվը:
Numbeo-ի գնահատմամբ՝ Ալմաթիում չորս հոգուց բաղկացած ընտանիքն ամսական ծախսում է մոտ 969.5 հազար տենգե(1 տենգե`$0,0022)՝ առանց բնակարանի վարձակալության արժեքի: Մեկ մարդն Ալմաթիում միջինում կարող է ծախսել 269 հազար տենգե:
Ամենաշատ գումարն ալմաթիացիները ծախսում են անշարժ գույքի վարձակալության վրա: Ըստ Numbeo-ի՝ դրա վրա ծախսվում է քաղաքացիների ընտանեկան բյուջեի ավելի քան մեկ երրորդը։
Հայտնի են՝ որոնք են ապրելու համար ամենաթանկ քաղաքները
Ավելի վաղ փորձագետները կազմել էին ապրելու համար ամենաթանկ քաղաքների ցանկը: Առաջին և երկրորդ տեղերը կիսել էին շվեյցարական Ցյուրիխն ու Սինգապուրը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում