Կենսաթոշակային քարտերով գրանցվել է 84.5 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն

1 Min Read

2022 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ բանկային քարտով առևտուր անելու դեպքում թոշակառուները, նպաստառուները գնման 10 տոկոսի չափով հետվճար են ստանում՝ մինչև 5000 դրամի չափով։ Հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584: 

Կառավարության նիստում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Դա պատմական մաքսիմո՞ւմն է»,- հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միանշանակ։ Ամեն ամիս պատմական մաքսիմում է, որովհետև անընդհատ աճում է»,- հայտնել է փոխնախարարը։

Նա տեղեկացրել է, որ անկանխիկ շրջանառությունը հունվարին 6.6 մլրդ դրամ է եղել, փետրվարին՝ 8.8 մլրդ։ 

«Իսկ դեկտեմբերը, որպես կանոն, շատ է լինում՝ 7.5 մլրդ»,- ասել է փոխնախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ փետրվարը դեկտեմբերին գերազանցել է:

«Բայց դա կարևոր է, որովհետև հունվարին դեկտեմբերի նկատմամբ անկում կա, պարզ է՝ նոր տարուց առաջ էր, բայց փետրվարն, ամբողջական ամիս չլինելով, նկատի ունեմ՝ 29 օր, բայց արդեն գերազանցել է»,- նշել է վարչապետը։

Ընդհանուր՝ ծրագրի մեկնարկից սկսած, կենսաթոշակային քարտերով գրանցվել է 84.5 մլրդ դրամ անկանխիկ շրջանառություն:

TAGGED:
Share This Article