ՀՀ բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. 2023թ. 4-րդ եռամսյակ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Բանկային համակարգը շարունակում է պահպանել իր առանձնակի նշանակությունը ՀՀ տնտեսությունում։ Բանկերում բավականին արագ տեմպերով ներդրվում են ժամանակակից թվային տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ նաև ֆինանսական հասանելի լուծումներով փորձ է արվում աջակցել մարդկանց իրենց կարեւոր նախաձեռնություններում` հեշտ ու հարմարավետ դարձնելով նրանց կյանքը:


ՀՀ բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 2023թ. II եռամսյակում

Այս փոփոխություններով հանդերձ՝ ՀՀ բոլոր բանկերը շարունակում են իրենց կայուն դիրքերը պահպանել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Միայն 2023թ-ին ՀՀ բանկերը միասին պետբյուջե են փոխանցել մոտ ֏131մլրդ, որը կազմում է 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ընդհանուր ծավալների մոտ 8%-ը։ Եռամսյակային կտրվածքով բանկերի կողմից վճարած հարկերի ծավալների պատկերը հետևյալն է

Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, 2023թ-ի 4-րդ եռամսյակում ՀՀ բանկերը պետբյուջե են փոխանցել մոտ ֏19 մլրդ՝ նախորդ եռամսյակի համեմատ  4%-ով ավելի, իսկ 2022թ-ի 4-րդ եռամսյակի համեմատ՝ մոտ 42%-ով։

Նկատում ենք նաև, որ 2023թ-ի երկրորդ եռամսյակում վճարված հարկերի ծավալները, որոնք կազմել են մոտ ֏73 մլրդ, էականորեն գերազանցել են բոլոր եռամսյակների վճարած հարկերի ծավալները։

Դիտարկենք իրավիճակը յուրաքանչյուր բանկի տեսանկյունից․

Հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ-ի 4-րդ եռամսյակում վճարած հարկերի ծավալներով առաջատար են Արդշինբանկը, Ամերիաբանկը և Ակբա բանկը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար մոտ ֏4 մլրդ, ֏3 մլրդ  և  ֏2 մլրդ։

Արդշինբանկի և Ակբա բանկի վճարած հարկերի ծավալները 2023թ-ի 4-րդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել են համապատասխանաբար 49%-ով և 19%-ով, իսկ Ամերիաբանկի պարագայում՝ կրճատվել են 2%-ով։ Մյուս կողմից, 2023թ-ի 4-րդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ Արդշինբանկի, Ամերիաբանկի և Ակբա բանկի վճարած հարկերի ծավալները աճել են համապատասխանաբար 56%-ով, 74%-ով և 41%-ով։

2023թ-ի 4-րդ եռամսյակում Ֆասթ, Բիբլոս և Մելլաթ բանկերը պետբյուջե են վճարել համապատասխանաբար մոտ ֏485 մլն-ի, ֏212 մլն-ի և ֏102մլն-ի հարկեր։  Նկատենք, որ 2023թ-ի 4-րդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ Ֆասթ բանկի վճարած հարկերի ծավալներն աճել են 14%-ով, իսկ Բիբլոս և Մելլաթ բանկերինը՝ կրճատվել են համապատասխանաբար 8%-ով և 1%-ով։

Մյուս կողմից, 2023թ-ի 4-րդ եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ Բիբլոս և Մելլաթ բանկերի վճարած հարկերի ծավալներն աճել են համապատասխանաբար 16%-ով և 12%-ով։

 


Շահույթի 9.2 % նվազում՝ նախորդ տարվա եռապատկման ֆոնին․ Որո՞նք են ամենամեծ շահույթ ստացած բանկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ռուսական ընկերությունները՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով