Դենվերի հոգևոր հովիվը մեղադրվում է $1,3 մլն-ի հափշտակության մեջ։ Վերջինս այսքան գումար հավաքագրել է կրիպտո թոկենների վաճառքի ճանապարհով, գրում է bitcoin.com-ը:
Victorious Grace միանգամայն առցանց եկեղեցու հովիվ Էլի Ռեգալադոյին, ով ստեղծել է INDX coin կրիպտոարժույթը, մեղադրանք է ներկայացվել Արժեթղթերի շուկայի կարգավորիչի կողմից՝ 2022թ-ին և 2023թ-ի առաջին կեսին $3,4 մլն INDX մետաղադրամների վաճառքի մեջ։
Կոլորադո նահանգի արժեթղթերի գծով հանձնակատար Տունգ Չանը դատական հայց է ներկայացրել, որտեղ ասվում է, որ Էլի Ռեգալադոյի կրիպտոարժույթում կատարված ներդրումները եկամտաբեր չեն։ Հայցը ենթադրում է, որ Ռեգալադոն ներդրումներ է ներգրավել՝ չարաշահելով եկեղեցու հովիվ լինելու հանգամանքը։ Օրինակ, 2022թ-ի օգոստոսի 22-ի քարոզի ժամանակ Ռեգալդոն ասել է, որ Աստված հանձնարարել է իրեն ստեղծել կրիպտոարժույթ։
Կրիպտոարժույթը սահմանում է նոր ռեկորդներ. Ինչ է հուշում կրիպտոարժույթի ներդրման համաթիվը
Մասնավորապես, առցանց եկեղեցու հովիվն ասել է հավատացյալներին, թե Տերն իրեն ուղարկել է կրիպտոարժույթը և ասել, որ փոխանցի այն իր ժողովրդին՝ որպես հարստություն։
Զարմանալին այն է, որ հոգևոր հովիվը կուտակված գումարները օգտագործել է Range Rover մակնիշի ավտոմեքենա, զարդեր, շքեղ պայուսակներ ձեռք բերելու, ինչպես նաև կոսմետիկ ստոմատոլոգիայի և նավերի վարձույթի համար համար։
Հայցի ստացումից հետո դատարանը որոշում է կայացրել որոշ ժամանակով արգելափակել Ռեգալադոյի և նրա կնոջ, ինչպես նաև նրանց հետ կապված ընկերությունների բանկային հաշիվները, ինչպես նաև Ռեդալագոյին արգելվել է արժեթղթեր վաճառել Կոլորադոյում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում