Tesla-ն նոր՝ ավելի մատչելի էլեկտրական մեքենաներ կթողարկի 2025 թվականի կեսերին. Reuters

2 Min Read

Tesla-ն մատակարարներին հայտնել է, որ 2025 թվականի կեսերին ցանկանում է զարգացնել նոր էլեկտրական մեքենայի արտադրությունը, որը կկրի «Redwood» ծածկագիրը, հայտնում է Reuters-ը:

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը երկար ժամանակ է, ինչ իր էլեկտրական մեքենաների նկատմամբ առաջացրել է երկրպագուների հետաքրքությունը: Ավելի էժան էլեկտրական մեքենաները նախատեսվում է արտադրել հաջորդ տարվա կեսերին:

Այդ մոդելները՝ ներառյալ սկզբում արտադրվող 25 000 դոլար արժողությամբ մեքենան, թույլ կտան մրցել այլ էլեկտրոմոբիլների (EV), ինչպես նաև բենզինով աշխատող մեքենաների հետ:

Անցյալ տարի Մասկը հայտարարել էր, որ մտահոգված է մեքենաների թանկացմամբ, քանի որ այն ազդել էր սպառողների պահանջարկի վրա: Tesla-ն մատակարարներին էր ուղարկել «գնահատումների հարցումներ» և հայտնել «Redwood» մոդելի թողարկման մասին: Ընկերությունից կանխատեսում են, որ 2025 թվականի հունիսին շաբաթական 10 000 տրանսպորտային միջոցներ կարտադրվեն:

Ակնկալվում է, որ 2024 թվականին մատակարարումների 21% աճ կլինի, ինչը զգալիորեն ցածր է 3 տարի առաջ սահմանված 50% տարեկան թիրախից:

Մասկը մայիսին ասել էր, որ Tesla-ն աշխատում է 2 նոր արտադրանքի վրա, որոնց ընդհանուր վաճառքը տարեկան կարող է կազմել 5 մլն մեքենա:

Մասկն անցյալ տարի հայտնել էր, որ մատչելի մոդելը սկզբում կթողակվի Տեխասի Tesla-ի գործարանում: Ավելի էժան էլեկտրոմոբիլներից շահույթ ստանալը դժվար կլինի՝ հաշվի առնելով մարտկոցների ծախսերը, ինչպես նաև որակյալ էժան մեքենաների արտադրության դժվարությունները:

Tesla-ն նախատեսում է նաև ավելի էժան մեքենաներ կառուցել Բեռլինում գտնվող իր գործարանում, ինչպես նաև շահագրգռված է գործարան կառուցել Հնդկաստանում՝ ավելի էժան էլեկտրական մեքենաներ արտադրելու նպատակով:

Էլեկտրասարքավորումներ արտադրող ընկերությունը գործարաններ ունի նաև Շանհայում և Կալիֆոռնիայի Ֆրեմոնտ քաղաքում:

 

 

 

 

Share This Article