Արմավիրի մարզի բոլոր համայնքների դոտացիաներն էականորեն աճել են. Սանոսյան

1 Min Read
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։
Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։
Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69.7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85.3 մլրդ դրամ։
Աճել են նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքների դոտացիաները։ Նախարարն ընդգծել է, որ համայնքներին հատկացվող դոտացիոն գումարների աճն իր արտացոլումը պետք է գտնի համայնքների տարբեր խնդիրների լուծման հարցում։
«Կատարված փոփոխությունը շատ մեծ է, և այն մեր ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս լրացուցիչ գումարներն ուղղել համայնքային խնդիրները հիմնարար լուծելուն»,-ասել է նախարարը։
Share This Article