2024 թվականը լինելու է մեծ հաջողությունների տարի. Արայիկ Հարությունյան

0 Min Read
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի էջում:
Նա շնորհավորել է 2024-ի գալստյան առիթով:
«Բոլոր նախադրյալները կան, որ այն լինելու է մեծ հաջողությունների տարի: Բաց մի՛ թողեք առաջընթացի, զարգանալու, ուժեղանալու ու պետությունն ուժեղացնելու հնարավորությունները: Դրանք շատ են լինելու: Ու ամենակարևորը՝ չվախենալ փոփոխություններից, վախենալ լճացումից»,- գրել է Հարությունյանը:
Share This Article