Ձկնամթերքի արտադրության համար 5.5 մլրդ դրամի ներդրում կիրականացվի

1 Min Read

Կառավարության որոշմամբ «ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն և «ԱՄԱՌՈԼ ՕՈՒՍԻ» ՍՊԸ-ն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

«ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն Արարատի մարզում կենդանիների կերերի, ինչպես նաև ձկնամթերքի արտադրության համար նախատեսում է իրականացնել շուրջ 5.5 մլրդ դրամի ներդրում, որն իրականացվելու է փուլային տարբերակով: Կստեղծվի 190 նոր աշխատատեղ՝ 340 հազ դրամից մինչև 495 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

«ԱՄԱՌՈԼ ՕՈՒՍԻ» ՍՊԸ-ն էլ Երևանում ատամի մածուկի արտադրության համար նախատեսում է իրականացնել 16․7 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։

Share This Article