Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու․ ՊԵԿ նախագահ

1 Min Read

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին հավաքագրել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 296 մլրդ դրամով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Մեր կանխատեսմամբ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու, ինչը  նշանակում է Հայաստանում ստվերային տնտեսությունը կրճատվում է»,- ասել է Բադասյանը:

Բադասյանի խոսքով՝ նախորդ տարի շատ բացահայտումներ են եղել, ստվերային շրջանառությունների մասով միլիարդավոր դրամների հարկեր են վերականգնվել պետական բյուջե, որն անուղղակի ազդեցություն է ունեցել հարկային կարգապահության վրա:

Share This Article