Զիմբաբվեն Աֆրիկա մայրցամաքի տանջանքների իր ուղին անցած ևս մեկ պետություն է։ Վերջինս արդեն տասնյակ տարիներ պայքար է մղում երկրում ծագած տնտեսության այնպիսի «հիվանդության» դեմ, որը կոչվում է «հիպերգնաճ»։
Երկիրը տասնյակ տարիներ շարունակում է մնալ գնաճային թակարդի մեջ և չի կարողանում դուրս գալ։ Նույնիսկ իշխանության փոփոխությունը դեռևս չի հանգեցրել ցանկալի արդյունքների։ Ներկայիս համաշխարհային տնտեսության ճգնաժամի պայմաններում տնտեսական քաղաքականություն իրագործելն ավելի է դժվարացել։
Երկրում դեռևս առկա են իսնտիտուցիոնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ԿԲ կողմից վարվող դրամավարկային քաղաքականության տրանսմիսոն հնարավորություններին։ Արդյունքում ունենք գնաճի հետևյալ պատմությունը․
ԳԾԱՊԱՏԿԵՐ 1․ Գնաճի պատմությունը Զիմբաբվեում 2016թ-ի հունվար- 2022թ-ի հուլիս ժամանակահատվածում
2022թ-ի հուլիսին Զիմբաբվեում գնաճը հասել է 257% մակարդակին։ Բավականին ռիսկային մակարդակ է, որը չկարգավորելու պարագայում էլ ավելի կբարդանա տնտեսական իրավիճակը երկրում։ 2016-2022թթ․-ին Զիմբաբվեում գնաճի մակարդակը միջինում կազմել է 168,67%։ Առավելագույն մակարդակ դիտվել է 2020թ-ի հուլիսին՝ 837,64%։
Այս հիպերգնաճի պայմաններում սկսում է աշխատել հետևյալ մեխանիզմը․
ԳԾԱՊԱՏԿԵՐ 2․ Հիպերգնաճի հետևանքների շղթան
Հիպերգնաճի հետևանքով արագ կերպով սկսվում է մարդկանց ձեռքում առկա գումարի արագ փոշիացումը։ Մարդկանց հետագա սնանկացումը կանխելու համար մարդիկ վազում են դեպի փոխանակման կետեր և ձեռքներում առկա գումարը փոխարինում են ԱՄՆ դոլարով։
Արդյունքում դիտվում է կտրուկ աճ ամերիկյան դոլարի նկատմամբ, որի դեպքում սկսվում է զարգանալ ԱՄՆ դոլարի պակասուրդ, որի պարագայում սկսվում է փոխանակման կուրսի կտրուկ աճ։ Դրա հետևանքները մեղմելու համար ԿԲ-ն սկսում է երկրում սահմանել վարկերի տրամադրման արգելք։
Այս բարդ շղթայի դեմ պայքարելու համար Զիմբաբվեի կառավարությունը դիմել է բավականին հետաքրքիր քաղաքականության․
ԳԾԱՊԱՏԿԵՐ 3․ Զիմբաբվեյի ԿԲ յուրօրինակ քաղաքականությունը
Զիբաբվեի կառավարությունը որոշում է կայացնում թողարկել ոսկյա մետաղադրամներ, որը օգնում է թուլացնել պահանջարկը ամերիկյան դոլարի նկատմամբ։ Մասնավորապես, թողարկվել է ոսկյա մետաղադրամ 1,800 ԱՄՆ դոլար անվանական արժողությամբ։
Որոշ աղբյուրների փոխանցմամբ ոսկյա մետաղադրամները շրջանառության մեջ մտնելուց ի վեր թողարկվել է 4,475 միավոր ոկսյա մետաղադրամ։
Նկատենք, որ պլնավորվում է թողարկել նաև 180 ԱՄՆ դոլար արժողություն ունեցող մետաղադրամներ արդեն սույն տարվա նոյեմբերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում