ՀՀ կառավարությունը մտադիր է նոր կամուրջ կառուցել Երևանի հյուսիսային հատվածում։ Նախագծի գաղափարը ներկայացվել է կառավարությանն առընթեր Ներդրումային կոմիտեի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Կամուրջը նախատեսվում է կառուցել Հրազդան գետի վրա՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Եղվարդի խճուղի, այսինքն՝ Դավիթաշենի կամրջից մի քանի կիլոմետր հեռու։ Նախատեսվում է, որ դա կբեռնաթափի երթևեկությունը մայրաքաղաքի հյուսիսային հատվածում։ Բացի այդ, Երևանի շրջանցիկ մայրուղին, որն այժմ անցնում է Արտաշատից մինչև Աշտարակի խճուղի, կշարունակվի մինչև Երևան–Սևան մայրուղին կապող Թբիլիսյան խճուղի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում