Սպառողական ծախսերը զգալի դերակատարում ունեն տնտեսությունների զարգացման գործում։ Աշխարհում նույնիսկ ընդունված է սահմանել սպառողների դասը, որտեղ ներառվում են նրանք, ովքեր օրական կատարում են առնվազն $12-ի ծախս։
Մեր վերլուծություններից մեկում անդրադարձել էինք սպառողների դասին և նշել, որ 2024թ-ին այն ընդլայնման միտում է ունենալու։
Սակայն, երբ դիտարկում ենք իրավիճակը է՛լ ավելի երկար ժամանակահատվածում՝ մինչև 2030թ-ը, ապա նկատում ենք, որ սպառողների դասի զգալի կրճատման վտանգ կա առանձին երկրներում․
Այս առումով ամենամտահոգիչ իրավիճակը Ճապոնիայում է։ Երկրում ծնելիության մակարդակի զգալի անկումը և ծերացման զգալի տեմպերն արդեն իսկ հանգեցրել են աշխատանքային ռեսուրսների կրճատմանն ու սպառողների դասի նեղացմանը։
Հաշվարկները փաստում են, որ մինչև 2030թ-ը Ճապոնիայում սպառողների դասը կրճատվելու է 3,6 մլն-ով։ Երկրի սպառողների դասի կրճատմանը կարող է հանգեցնել նաև աշխատանքային տարիքի անհատների արտագաղթը:
Մասնավորապես, 2019-2022թթ ընկած ժամանակահատվածում Թայվանի բնակչությունը կրճատվել է 300,000-ով։ Միևնույն ժամանակ մինչև 2030թ-ը սպառողների դասը Թայվանում կրճատվելու է 124,000-ով։
Սպառողների դասի զգալի անկում է կանխատեսվում նաև Իտալիայում՝ 480,000-ով։ Ըստ կանխատեսումների՝ Իտալիայի բնակչությունը 2020-2050թթ-ին կրճատվելու է շուրջ 10%-ով։
Սպառողների դասի կրճատմամբ 3-րդ հորիզոնականում է գտնվում Պորտուգալիան, որտեղ բնակչության թվաքանակը 2020-2050թթ-երին կրճատվելու է 11%-ով, իսկ սպառողների դասը՝ 178,000-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում