17-ամյա Մարիամի իրականացված երազանքը. «ԴեմԱռԴեմ․ սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ին նրա ելույթը ցնցել է ներկաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ջավախքեցի Մարիամը հրավիրում է Դամալա՝ «երազանքներին հասնելու»: 17 տարեկան աղջիկը հայրենի գյուղում հակասրճարան է բացել:

Մարիամն արդեն մտածում  է Ջավախքում հակասրճարանների ցանց ստեղծել, որտեղ հայրենակիցները կարող են սուրճ վայելել, համեղագույն ուտեստներ փորձել, կարդալ սիրելի գրքերը:

Մարիամի ամենամեծ ցանկությունն է, որ մարդիկ մեծ քաղաքներում ապրելու երազանքով՝ չլքեն Ջավախքը: Սկզբում ինքն էլ չէր հավատում, որ 17 տարեկանում կկարողանա սրճարանի տեր դառնալ: Բայց ընտանիքը միշտ թիկունքին է եղել, շատ է օգնել ՄԵՄ-ը՝ «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունը:

«Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունը օգնել է Մարիամին «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ին մասնակցել: 17 տարեկան աղջկա մենթորը հպարտ է ֆորումի ժամանակ Մարիամի ելույթով: Միասին աշխատել են ընդամենը 1,5 ամիս:

«ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ի գլխավոր գործընկեր ԱրարատԲանկին էլ անտարբեր չթողեց Մարիամի հաջողության պատմությունը:

Բանկի հանրային կապերի պատասխանատու Աննա Ալլավերդյանը ելույթից հետո Մարիամին խոստացավ օգնել՝ շատերին պատմելու նրա հաջողոված պատմությունն ու հորդորեց չհանձնվել, համարձակ լինել ու երազել… Մարիամը համոզված է՝ հաջողության հասնելու համար շատ կարևոր են այս պայմանները:  Պետք է գտնել պատճառներ՝ առաջ շարժվելու համար:


ԱրարատԲանկը` «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ի գլխավոր գործընկեր. Վարդենիսում Հաջողության պատմությունները ներկայացրել են երիտասարդները, լսել` փորձառուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

TAGGED:
Share This Article