Հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով. հայտարարություն

16 Հունվարի, 2024
1 Min Read
Հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով. հայտարարություն
Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով։
Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։
Մասնավորապես, նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա, ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում են Booking.com կայքին արտաքին տեսքով նման կեղծ կայքի հղում։
Նշված կայքով քարտային տվյալները վերահաստատելու համար նամակներ ստանալիս եղեք զգույշ, ստացած հղումներով անցնելիս այդ կայքում մի լրացրեք բանկային տվյալներ։
«Ձեր ամրագրումների հետ կապված խնդրի մասին փորձեք ճշտել հենց հյուրանոցից կամ Booking.com-ից։ Կայքի պատասխանատուները տեղյակ են խնդրի մասին և աջակցում են իրենց այցելուներին»,- նշված է հայտարարության մեջ։
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն