20 անգամ ավելի շատ մահեր. մարդկությանը նոր հիվանդության են նախապատրաստում

1 Min Read

Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) ժամանակ, որը կանցկացվի Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-19-ը, քննարկվելու է անհայտ X հիվանդությունը, որը կարող է COVID-19-ի համաճարակից 20 անգամ ավելի մահացու լինել,– գրում է РИА Новостиին։

Ռիա Նովոստին, հղում անելով կազմակերպության կայքին, գրում է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է նոր անհայտ «X» հիվանդության մասին, որի հետևանքով կարող են 20 անգամով աճել մահացության դեպքերը:

«Նոր ջանքեր են անհրաժեշտ առողջապահական համակարգերին առաջիկա բազմաթիվ մարտահրավերներին նախապատրաստվելու համար» – ասված է հանդիպման հայտարարության մեջ։

Հիվանդության վերաբերյալ քննարկումը տեղի է ունենալու հունվարի 17-ին։

Մասնակցելու են ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, Բրազիլիայի առողջապահության նախարարը և առողջապահական ոլորտի այլ մասնագետներ։

Նշվում է, որ 2020 թվականին ԱՀԿ-ն հայտարարել է, որ «X»-ը կհամարվի SARS-CoV-2 կորոնավիրուս, որն առաջացրել է COVID-19 համաճարակը։

Հիվանդության տարածմանը նպաստող գործոնների թվում գիտնականները նշել են շրջակա միջավայրի փոփոխություններն ու կենսաբանական զենքի զարգացումը:

Նշենք, որ պաշտոնական տվյակների համաձայն՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս մասնակցելու է հունվարի 15-19-ին  կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

Կիսվեք այս հոդվածով