ՀՀ-ում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալներն աճել են 14 անգամ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ ՀՀ-ում ոսկերչության և ադամանդագործության ոլորտը ճանաչվել է ՀՀ արդյունաբերության զարգացման 5 գերակա ճյուղերից մեկը:

Նկատենք, որ ոսկերչության և ադամանդագործության ոլորտի 5-ամյա ծրագրում նշվում է, որ Հայաստանում կարևորվում է մշակող արդյունաբերության ոսկերչության և ադամանդագործության ենթաճյուղի զարգացումը, քանի որ այն ստեղծում է բարձր ավելացված արժեք, ապահովում է հումքից-վերջնական արտադրանք արժեշղթան, ունի արտահանման լոգիստիկայի կազմակերպման ավելի պարզ հնարավորություն և կլանում է մեծաքանակ աշխատուժ` լուծելով զբաղվածության խնդիրներ։

Ոլորտի զարգացման գործում իր դրական ազդեցությունն է ունենում ԵՏՄ շրջանակներում արտահանման մեծացման հնարավորությունները։ Նույն ծրագրում առանձնացվում են ոլորտի ուժեղ և  թույլ  կողմերը, ինչպես նաև հնարավորությունները և վտանգները։

Որպես ուժեղ կողմեր առանձնացրել են՝

  • Հայաստանի ոսկեգործության դարավոր ավանդույթները,
  • հայ ոսկեգործության դրական համբավը որոշ արտահանման շուկաներում,
  • հարկային և մաքսային բարենպաստ դաշտը Հայաստանում,
  • ոլորտային ասոցիացիաների առկայությունը,
  • սփյուռքի ներդրումներով գործող ընկերություններով պայմանավորված արտադրական նոր տեխնոլոգիաների և արտահանման շուկաների տիրապետումը։

Թույլ կողմերից են՝

  • ոլորտի արտադրության և տեղական շուկայում սպառման բարձր ստվերայնություն,
  • արտադրանքին ներկայացվող պահանջների ապահովման և վերահսկման անբավարար մակարդակ,
  • հայկական ինքնատիպ դիզայնի գրեթե բացակայություն մասնագիտական կրթության անբավարար մակարդակ,
  • ոլորտի ընկերությունների շուկայավարման և ոլորտի ներքին և արտաքին առաջմղման անբավարար մակարդակ,
  • ընկերությունների արտադրանքի թույլ բրենդինգ։

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10,5%-ով, արտահանման ծավալները՝ 85,7%-ով. Նոյեմբերը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Այս ամենով հանդերձ՝ցարդեն կարելի է չզարմանալ ոսկեչության բնագավառում տեղի ունեցող և ունենալիք փոփոխությունների վրա։ Վերջիններիս մասին են վկայում ոլորտում արձանագրված հետևյալ աճերը․

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալներն աճել են 3,9%-ով՝ կազմելով ֏148,705.3 մլն։

Միևնույն ժամանակ, 2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի և 2023թ-ի հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճ՝ համապատասխանաբար մոտ 14 և 5 անգամ։

Արդյունքում 2023թ-ի նոյեմբերին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալները կազմել են ֏82,390․6 մլն։ Բացի նրանից, որ ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է գերակա, ԵՏՄ-ում ունենք արտահանման արտոնություններ, ոլորտի վրա ազդեցություն են ունենում ոսկու 1 ունցիայի գները համաշխարհհային շուկայում․

Ինչպես փաստում են Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալները, ոսկու գները 2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի դեկտեմբերի համեմատ աճել են՝ կազմելով $2,026․2։ 

  • Դիտարկելով 1960թ-ի հունվարից 2023թ-ի դեկտեմբերը ընկած ժամանակաշրջանում ոսկու 1 ունցիայի գների դինամիկան՝ պարզում ենք, որ ոսկու միջին գինը կազմել է մոտ $553,  գների նվազագույն մակարդակն արձանագրվել է 1970թ-ի հունվարին՝ մոտ $35, իսկ գների առավելագույն մակարդակը դիտվել է 2023թ-ի դեկտեմբերին։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով