Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10,5%-ով, արտահանման ծավալները՝ 85,7%-ով. Նոյեմբերը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023թ-ի նոյեմբերի տնտեսական առանցքային ցուցանիշների վիճակագրությունը ․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏323,700 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏74,691 մլն: 2023թ-ի նոյեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏548,306 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏257,915 մլն արդյունքները:

2023թ-ի նոյեմբերին ՀՀ-ում արտադրվել է 735 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի նոյեմբերին կազմել է ֏274,066, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $1,147 մլն և $1,245 մլն:


ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը 2022 թ․-ի նոյեմբեր ամսվա դրությամբ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի նոյեմբերին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի նոյեմբերի  և 2023թ-ի հոկտեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կազմել է մոտ 11,2%, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0,6%-ով։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  բավականին բարձր է եղել։ Այսպես,  2023թ-ի նոյեմբերին 2022թ-ի նոյեմբերի և 2023թ․-ի հոկտեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալներում արձանագրված աճը կազմել է համապատասխաբավար 23,8%  և 26,8%:

2023թ-ի նոյեմբերին 2022թ-ի նոյեմբերի համեմատ համեստ աճ է արձանագրվել առևտրաշրջանառության ծավալներում՝ մոտ 2,4%-ով։ Ավելին, 2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալները նվազել են 3,8%-ով։

2023թ-ի նոյեմբերին 2022թ-ի նոյեմբերի համեմատ դիտվել է գնանկում 0,5%-ով, իսկ 2023թ-ի հոկտեմբերի համեմատ՝ գնաճ 0,5%-ով։

2023թ-ի նոյեմբերին 2022թ-ի նոյեմբերի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  10,5%-ով, իսկ 2023թ-ի հոկտեմբերի համեմատ՝ 3,4%-ով:

2023թ-ի նոյեմբերին նախորդ ամսվա  համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 15,2%-ով։ Էլեկտրաէներգիայի ծավալները 2023թ-ի  և 2022թ-ի նոյեմբերին համադրելի չեն, քանի որ անցում է կատարվել հաշվարկների նոր մեթոդաբանության։

Արտահանման և ներմուծման ծավալները 2023թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար 85,7%-ով և 25%-ով։ Մյուս կողմից, 2023թ․-ի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալներն աճել են 53,6%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 4,2%-ով։

Share This Article