Պետական աջակցությամբ մաքսազերծվել է 2648 մեքենա

0 Min Read

ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանն անդրադարձել է վրացական պետհամարանիշով մեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծման ծրագրին։

Նա հիշեցրել է, որ 5 տարեկանից ավելի մեքենաների մաքսազերծման համար կառավարությունն աջակցել է 70 տոկոսով, իսկ մինչև 5 տարեկան մեքենաների համար՝ 40 տոկոսով։

«Քանի որ միջոցառումը նախատեսված էր դեկտեմբերի 5-30-ը, մաքսային մարմիններն ինտենսիվ կերպով աշխատեցին, և արդյունքում 2648 տրանսպորտային միջոց, որ ներկայացվել է համապատասխան ձևակերպման, ամբողջովին սպասարկվել է»,- ասել է նա։

Share This Article