Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ներմուծումն աճել է շուրջ 83%-ով. ՊԵԿ փոխնախագահ

1 Min Read

2022-ին Հայաստան է ներմուծվել է շուրջ 46 հազար թեթև մարդատար տրանսպորտային միջոց, իսկ 2023-ին՝ շուրջ 84 հազար:

Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանն՝ ամփոփելով մաքսային ոլորտի 2023 թվականի աշխատանքը։

2023-ին թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ներմուծումն աճել է շուրջ 83%-ով: ՊԵԿ փոխնախագահը, բացատրելով, թե ինչի հաշվին է նման աճ գրանցվել, նշել է, որ, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով պայմանավորված, ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում երրորդ երկրներից:

Շատ դեպքերում այս աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մեքենաները ներմուծվում էին Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների կողմից և արտահանվում էր դեպի ԵԱՏՄ երկրներ։

TAGGED:
Share This Article