Իրանի հետ համաձայնագրի սպասվող ստորագրումն այս տարի եռապատկելու է ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը. ԵՏՀ

1 Min Read

Եվրասիական միությունն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները: Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

-Շատ մեծ է հավանականությունը, որ մենք այս տարի Իրանի հետ կստորագրենք ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր,- նշել է նախարարը։

Սլեպնյովը նշել է, որ մայիսին կավարտվի նաև աշխատանքի այս փուլը, իսկ հունիսի սկզբին նախատեսվում է համաձայնագրի նախագծի մասին զեկուցել ԵԱՏՄ երկրների վարչապետներին Սոչիում Միության միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Իրանն իր շուկայում խիստ արգելքներ է պահպանում օտարերկրյա ապրանքների դեմ։ Դրա ֆոնին իրանցի գործընկերները ԵԱՏՄ երկրներին մուտքի աննախադեպ պայմաններ են տալիս, նշել է Սլեպնյովը։ Նույնիսկ ներկայիս ձևաչափով սահմանափակված համաձայնագիրը հանգեցրել է ԵԱՏՄ-Իրան առևտրի ծավալների գրեթե կրկնապատկմանը։ Այժմ այն կազմում է մոտ 6 մլրդ դոլար, իսկ լիաֆորմատ համաձայնագրի դեպքում 5-7 տարում կարող է աճել մինչև 20 մլրդ դոլար։

Share This Article
1 Comment