ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ՄՏՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐ

1 Min Read

Արհեստական բանականության ալգորիթմեր օգտագործող ծրագրային ապահովման համաշխարհային շուկան 2021 թ.-ին հասել է $ 51,5 մլրդ մակարդակին՝ 2020 թ.-ի համեմատ աճելով 21,3%-ով։ Այս շուկայի խոշորագույն հատվածներից է վիրտուալ օգնականների շուկան, որոնց վրա կատարված գլոբալ ծախսերի ծավալը կազմել է $ 6,2 մլրդ, որը 2020 թ.-ի համեմատ աճել է 12%-ով։ Հայտնում է Vc.ru-ն։

Ավելի մեծ չափով աճ՝ 13,7%, արձանագրվել  է անօդաչու ավտոմեքենաների և թվային աշխատատեղերի մասով։ Այս հատվածներում նման ծրագրային ապահովման վաճառների ծավալները կազմել են համապատասխանաբար $ 5,7 մլրդ և $ 3,6 մլրդ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ արհեստական բանականությամբ ծրագրային ապահովման նկատմամբ առկա է բարձր պահանջարկ կազմակերպությունների կողմից։ Վերջիններիս 48 %-ի ղեկավարները հայտարարում են, որ արդեն ներդնում են արհեստական բանականությամբ ծրագրեր կամ նախատեսում են ներդնել առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Share This Article
1 Comment