FTX կրիպտոարժույթի բորսան դատի է տվել իր հիմնադիր Բենքման-Ֆրիդին՝ պահանջելով 1 միլիարդ դոլար

1 Min Read

Սնանկացած FTX կրիպտոարժույթի բորսան դատի է տվել իր հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդին և երեք այլ նախկին թոփ մենեջերներին ՝ նպատակ ունենալով վերադարձնել ավելի քան մեկ միլիարդ դոլար, որը, ինչպես պնդում են, յուրացվել է 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած փլուզմանը նախորդող ամիսներին, հայտնում է Financial Times թերթը։

Հայցը ներկայացվել է Դելավեր նահանգի սնանկության դատարան: Հայցում խոսվում է բաժնետոմսերի բազմաթիվ գործարքների, անշարժ գույքի գնման, դրամական փոխանցումների և այլ գործարքների մասին, որոնք, ընկերության ճգնաժամային ղեկավարության կարծիքով, պետք է չեղյալ հայտարարվեն սնանկության մասին օրենսդրության համաձայն:

2022 թվականին FTX-ը սնանկության հայց է ներկայացրել դատարան և հայտնել, որ Բենքման-Ֆրիդը լքում է իր պաշտոնը։ Bloomberg – ը նոյեմբերի 12-ին հաղորդել էր, որ FTX-ը տարօրինակ հանգամանքներում կորցրել է 662 միլիոն դոլար մեկ օրվա ընթացքում: Nansen վերլուծական ընկերության տվյալներով ՝ արտահոսքը գրանցվել է միջազգային և ամերիկյան FTX բորսաներից։ Որոշ զեկույցներ պնդում են, որ FTX-ի ֆինանսական խնդիրները պայմանավորված են այն հանգամանքով, որ բորսան հաճախորդների միջոցները տրամադրել է Բենքման-Ֆրիդի կողմից ստեղծված Alameda Research հեջ-հիմնադրամին:

Բենքման-Ֆրիդը ձերբակալվել է Բահամյան կղզիներում 2022 թվականի դեկտեմբերին և արտահանձնվել ԱՄՆ, որտեղ նրան մեղադրանքներ են ներկայացրել ու ձերբակալել։ Ազատ է արձակվել 250 միլիոն դոլար գրավի դիմաց։

Բենքման-Ֆրիդի գործով դատավարությունը կսկսվի 2023 թվականի հոկտեմբերին:

Share This Article