Մաքսային գոտիներում առևտրային գործունեությունը կկազմակերպվի մրցույթի հիման վրա. ՊԵԿ նախագահ

1 Min Read

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ, առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր:

Անմաքս առևտրի խանութների կազմակերպման գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսվում է նմանատիպ խանութների կազմակերպման համար նախաորակավորված իրավաբանական անձանց ընտրությունը և համապատասխան ռեեստրում ներառումն իրականացնել մրցութային կարգով:

Առաջարկվում է անմաքս առևտրի խանութների պարտավորությունների մեջ լրացնել նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը, լրացնել իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող` համապատասխան ռեեստրում ընդգրկվելու դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները:

Share This Article