Bloomberg. 2024-ին աշխարհի 10 առաջատար տնտեսություններից 6-ը կլինեն Աֆրիկայից

1 Min Read

Աֆրիկան այս տարի բախվում է տնտեսական խոչընդոտների, որոնց վրա, սակայն, ավելի հուսադրող լույսի են սփռում մայրցամաքի որոշ կարևորագույն զարգացումները,- գրում է Bloomberg-ը:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2024 թվականին աշխարհի 10 լավագույն տնտեսական ցուցանիշ ունեցող երկրներից 6-ը կլինեն Սահարայից հարավ ընկած երկրները։

Սակայն դրանք բավարար չեն լինի կոմպենսացնելու ավելի քիչ փայլուն արդյունք գրանցած Հարավային Աֆրիկայի և Նիգերիայի ցուցանիշները. միասին դրանք կազմում են Աֆրիկայի՝ 2 տրիլիոն դոլար արժողությամբ տնտեսության երկու հինգերորդը: Բայց նրանք միասին կօգնեն իրավիճակը փոխել դեպի լավը մի տարածաշրջանում, որը դեռ շարունակում է տառապել աղքատությունից և անհավասարությունից:

«Աֆրիկայի տնտեսական աճի հեռանկարները բարելավվում են: Տարածաշրջանի տասը խոշորագույն տնտեսություններից ութը, որոնք միասին կազմում են տարածաշրջանի ՀՆԱ-ի 40%-ը, կաճեն միջինը 5%-ով» – ասել է Bloomberg Africa-ի տնտեսագետ Իվոն Մհանգոն:

Այդ երկրների թվում են Կոտ դ’Իվուարը, որտեղ գրանցվել է 6.6% տնտեսական աճ, և Տանզանիան՝ 6.1% տնտեսական աճով: Երկու երկրներն էլ լավ աշխատանք են կատարել իրենց տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։

Արդյունքում կանխատեսվում է, որ տարածաշրջանի տնտեսական աճը 2024 թվականին կբարելավվի մինչև 4%՝ 2023 թվականի 3.3%-ի համեմատ:

Նշվում է, որ որ այս և հաջորդ տարի Նիգերիայում տնտեսական աճը կկազմի մոտ 3%, մինչդեռ Հարավային Աֆրիկայում կանխատեսվում է 1.8% և 1.6% աճ։

 

 

 

TAGGED:
Share This Article