Որ երկրներից են ամենաշատն այցելում Հայաստան

1 Min Read

Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից:

Այս տվյալները ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը։

«2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասել է նա:

Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը:

Այնուհետև շատ են եկել ԱՄՆ-ից սփյուռքահայերը: Կոմիտեի նախագահը նաև նշել է, որ Հնդկաստանից բավականին զբոսաշրջիկ ունենք այս պահին, որ գալիս են Դուբայից

«Գերմանիան, Ֆրանսիան ևս շարունակում են լինել կարևոր թիրախային շուկաներ մեզ համար: Չինաստանը առաջին 10 երկրների մեջ է»,- նշել է կոմիտեի նախագահը:

TAGGED:
Share This Article