ՀՀ ներդրումային գրավչությունը՝ ըստ միջազգային վարկանիշների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Ներկայիս ֆինանսատնտեսական համակարգի արևմտյան մոդելը շարունակում է գործել։ Որքան էլ խոսվի բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դեռևս բոլորը ապրում են հին կանոններով։ Մասնավորապես, պետությունները, ընկերությունները և տնային տնտեսությունները ուշի ուշով հետևում են միջազգային հեղինակավոր կառույցների կողմից տարբեր տնտեսություններին և ընկերություններին տրվող վարկանիշներին։


Քերոբյանը Ճապոնիայում պատմել է Հայաստանի ներդրումային գրավչության մասին

Դրանց հիման վրա ձևավորվում են համապատասխպան տնտեսական վարքագծերը: Այս տեսանկյունից նկատենք, որ, համաձայն TheGlobalEconomy.com-ի վիճակագրության, Հայաստանի սուվերեն ռեյտինգը 2011-2023թթ-ի տարբեր ամիսներին գնահատվել է 35 անգամ։ Գնահատականներ տվել են այնպիսի հեղինակավոր վարկանիշավորող կազմակերպություններ, ինչպիսիք են Standard & Poor’s-ը, Fitch-ը և Moody’s-ը։
Հայաստանյան տարբեր իշխանություններ այս գնահատականները բավականին հմտորեն օգտագործել են սեփական վարկանիշը ժողովրդի աչքերում բարձրացնելու համար։

Ընթերցողներին կհետաքրքիրի` վերը բերված վարկանիշային ընկերություններից որոնք են եղել ամենաակտիվը․

Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանին ամենաշատը վարկանիշ տվել է Fitch-ը՝ տրված գնահատականների 63%-ը։
Երկրորդ տեղում է Moody’s-ը  31% արդյունքով։ Հայաստանին ամենաքիչը վարկանիշավորել է Standard & Poor’s-ը՝ տրված գնահատականների 6%-ը։

Հաջորդ քայլով պետք է հասկանանք` ինչպիսի վարկանիշներ են տրվել Հայաստանին․

Պարզվում է` Հայաստանի վարկանիշները դիտարկվող տարիներին եղել են «B+», «B1», «Ba2», «Ba3», «BB-» մակարդակներում։ Ցավոք, Հայաստանի և ոչ մի իշխանություն չի կարողացել ապահովել վարկանիշային այնպիսի միջավայր, ըստ որի մեր երկրում ներդրումներ անելը բարձր ռիսկային չի լինի։ Հայաստանը փաստացի միշտ գտնվել է սպեկուլյատիվ խմբի տարբեր աստիճաններում։ Մասնավորապես, Հայաստանին տրված գնահատականների 49%-ը եղել են «B+» մակարդակում։

Երկրորդ հորիզոնականում են «BB-» գնահատականները, որոնք կազմել են տրված գնահատականների 20%-ը։
Երրորդ ամենաշատ գնահատականները պատկանում են «Ba3» մակարդակին՝ 17% ցուցանիշով։ 

Նկատենք, որ վարկանիշային կազմակերպությունները տալիս են նաև իրենց կողմից տրված գնահատականների հնարավոր փոփոխության հեռանկարները՝ երեք հիմնական ուղղությամբ՝ դրական, կայուն և բացասական։

  • Դրականը նշանակում է, որ առկա ցուցանիշի բարելավվելու հավանականությունը մեծ է։
  • Կայունը ցույց է տալիս, որ մոտ ապագայում որևէ փոփոխություն չի նախանշվում:
  • Բացասականը խոսում է տրված գնահատականների հետընթացի հնարավորության մասին։

Այս տեսանկյունից հետաքրքիր է հասկանալ՝ Հայաստանին տրված վարկանիշների փոփոխության մասով ինչպիսի տրամադրվածություններ են գերակշռել․

Տրված գնահատականների 66%-ի մասով ապագայում որևէ փոփոխություն չի կանխատեսվել։ Մասնավորապես, 2023թ-ի օգոստոսին Standard & Poor’s-ը ՀՀ-ին տվել է  «BB-» վարկանիշը, որի վերանայման կամ փոփոխության մասով հույսեր չի տրվել։

Դրական փոփոխություն կանխատեսվել է տրված գնահատականների 20%-ի պարագայում։ Օրինակ, 2023թ-ի փետրվարին Fitch-ը Հայաստանին տվել էր «B+» վարկանիշը, ապագայում դրական վերանայման կանխատեսումով։
Եվ, վերջապես, տրված գնահատականների 14%-ի դեպքում կանխատեսումը եղել է տրված վարկանիշի նվազման օգտին։

TAGGED:
Share This Article