Bloomberg. Հսկայական ձուկն աճուրդում վաճառվել է անհավանական գնով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

2024 թ.-ին Տոկիոյում աճուրդով թունա ձկան համար վճարել են 788.440 դոլար,- գրում է Bloomberg-ը:

Թունան կշռել է 238 կիլոգրամ, որը այս զարմանալի գնով վաճառվել է ծովամթերքի մեծածախ վաճառքով զբաղվող Yamayuki-ին և Onodera Group սուշիի ցանցի օպերատորին՝ թիմ, որը 4 տարի անընդմեջ ճանաչվել է ձկների լավագույն գնորդը:

Այդ հսկայական երկնագույն թունան բռնել են Աոմորի նավահանգստային քաղաքի ափերից։ Ձուկը կպատրաստեն և կմատուցեն Գինզա հեղինակավոր թաղամասում գտնվող Միշլենյան աստղերի արժանացած Onodera սուշի ռեստորանում։

Նշվում է, որ սա թունայի համար վճարվող ամենաբարձր գինն է Covid-19 համաճարակից ի վեր։  Ըստ Ճապոնիայի Զբոսաշրջության ազգային կազմակերպության՝ դեպի Ճապոնիա օտարերկրյա այցելուների թիվը գերազանցել է 2 միլիոնը:

Չնայած սրան՝ թունայի գինը այս տարի չի գերազանցել 2019 թվականի ռեկորդը, որը կազմել էր 333.6 մլն:

 

 

TAGGED:
Share This Article