Դուբայն արգելել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը. սահմանվել են տուգանքներ

1 Min Read

2024 թ.-ի հունվարի 1-ից Դուբայում ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելքը,– գրում է Russianemirates-ը:

Արգելքը կգործի փուլերով։ Մեկանգամյա օգտագործման տոպրակները շուկայից դուրս են եկել 2024 թ.-ի հունվարի 1-ից: Իսկ 2025 թվականի հունվարի 1-ից կարգելվեն նաև մեկանգամյա օգտագործման բաժակների օգտագործումը։

2026 թվականի հունվարի 1-ից էլ ուժի մեջ կմտնի սննդի համար նախատեսված պլաստիկ տարաների, բաժակների օգտագործման արգելքը։ Արգելքը չի ներառում վերամշակված նյութերից պատրաստված տոպրակները, ինչպես նաև արտահանվող ապրանքների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենը։

Նրանք, ովքեր կշարունակեն օգտագործել պոլիէթիլենային տոպրակներ, կվճարեն 200 դիրհամ տուգանք, որը կրկնապատկվելու է կրկնակի խախտումների դեպքում։ Առավելագույն տուգանքը կկազմի 2000 դիրհամ։

Աբու Դաբիում նմանատիպ արգելքը ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունիսի 1-ից։ Այդ ժամանակից ի վեր օգտագործվող պոլիէթիլենային տոպրակների թիվը նվազել է 90%-ով (87 մլն հատ)։

Արգելքը չի տարածվում մսի, ձկան, բանջարեղենի, մրգերի, հացահատիկի և հացի փաթեթավորման համար օգտագործվող բարակ թաղանթների, ինչպես նաև աղբի տոպրակների վրա։

 

TAGGED:
Share This Article