ՀՀ–ում նոր աղբավայրեր կառուցելուց առաջ կարդիականացվեն գործողները

1 Min Read
Հայաստանի 8 մարզում, ինչպես նաև Երևանում սանիտարական աղբավայրերի կառուցումից առաջ պետությունը կարդիականացնի և կբարեկարգի գործող աղբավայրերը։
Կառավարությունն այս որոշումն ընդունել է այսօրվա նիստում։
Նշվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։
ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվում է նաև իրականացնել «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը և դրա շրջանակում գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ։
«Հաշվի առնելով այն, որ նոր սանիտարական աղբավայրերի կառուցման աշխատանքները բավականին ժամանակ կտանեն, ուստի խիստ անհրաժեշտություն է դարձել գործող աղբանոցների բարեկարգման գործընթացները»,– նշված է նախագծում։
Պետությունն ակնկալում է ապահովել էկոլոգիապես անվտանգ պայմաններ, նվազեցնել կամ չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ազդեցությունները։
Share This Article