30 ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են. Հարությունյան

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտնել է, որ 30 ավտոբուսներից 28-ը, որը պլանավորված էր ներմուծել նախորդ պայմանագրի շրջանականերում արդեն Երևանում են

Նա հավելել է, որ 2-ն այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն Երևան և մատակարարն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարած կլինի։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե երբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները։

Հարությունյանի խոսքով՝ սպասում են 2 ավտոբուսները գան, որ մաքսազերծման աշխատանքներ կատարեն։

«Ենթադրում եմ 15-20 օրից»,- պատասխանել է Հարությունյանը։

Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ երթուղիներից մեկը պետք է անցնի Դավիթ Բեկով։

Share This Article