300 արցախցի երեխաներ մեկնել են կախարդական ճամփորդության. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Երևանի Քաղաքապետարանից հայտնում են՝ շուրջ 300 արցախցի, նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երևանաբնակ ընտանիքների երեխաներ բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության:

Ամանորյա բարեմաղթանքներով՝ երեխաներին ուղեկցել և ճանապարհել է Երևանի քաղաքապետի տեղակալ  Լևոն Հովհաննիսյանը:

Շուրջ 2.5 ժամ ուղևորության ընթացքում մանուկները հեքիաթային կերպարների ու ձմեռ պապի հետ խաղացել են, զվարճացել և ջերմ հուշերի նոթատետրը ավելացրել ևս մեկ անմոռանալի օրով:

Երեխաների ուրախ ժամանցը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

 

Share This Article