Nvidia-ն խոշոր գումար է նվիրաբերել՝ աջակցելու պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին

1 Min Read

Տարեվերջին ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական ընկերությունը և նրա աշխատակիցները $15 մլն են նվիրաբերել իսրայելական և շահույթ չհետապնդող օտարերկրյա մի շարք կազմակերպություններին, որոնք աջակցում են ՀԱՄԱՍ-Իսրայել բախումների հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին:

Ավելի քան 30 երկրներից հազարավոր աշխատակիցներ նվիրաբերել են $5 մլն, որը ընկերությունը կրկնապատկել է մինչև $10 մլն՝ պատերազմից տուժածներին օգնելու համար ներդրված ծրագրի շրջանակներում։

Նշվում է, որ այս նվիրատվությունը դարձել է ընկերության 30-ամյա պատմության մեջ ամենախոշոր մարդասիրական դրամահավաքը: NVIDIA-ի ներկայացուցիչ Գիդեոն Ռոզեմբերգը նշում է, որ իրենք հպարտ են Իսրայելում և ամբողջ աշխարհում  ընկերության բազմաթիվ աշխատակիցների ներգրավվածությամբ։


NVIDIA-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ ներդրումների մասով. Bloomberg


Նկատենք, որ ՀԱՄԱՍԻ վայրագությունների արդյունքում պատանդ են աջակցելու համարվերցվել նաև NVIDIA-ի աշխատակիցները։  Ընկերությունը նաև հայտնել է, որ հարյուրավոր համակարգիչներ է փոխանցել Իսրայելի հյուսիսից և հարավից տարհանված ընտանիքներին և հազարավոր տաք ուտեստներ է տրամադրել Յոկնեամի իր գրասենյակային սրճարանից:

 

Share This Article