Euronews. Toyota-ն հետ է կանչել 1.12 մլն ավտոմեքենա. պարզաբանում

2 Min Read

Toyota-ն վերջերս հետ է կանչել 1.12 մլն ավտոմեքենա իր Avalon, Corolla, Lexus Es250, ES350 և ES300H, Camry, RAV4, Sienna Hybrid և RX350 Highlander մոդելներից՝ անվտանգության բարձիկների գործարկման հետ կապված խնդրի պատճառով,— գրում է Euronews-ը:

Խնդիրը հիմնականում կապված է եղել սենսորների հետ, որոնցից մի քանիսը կարճ միացում են ունեցել: Այդ սենսորների օգնությամբ կարելի է պարզել, թե ով է նստած վարորդի և ուղևորի նստատեղերում, ինչպես նաև՝ արդյոք երեխան նստած է ուղևորի կողային հատվածում, թե ոչ:

Երեխայի կամ դեռահասի դեպքում անվտանգության բարձիկները սովորաբար չեն գործում, քանի որ նախկինում հայտնի է դարձել, որ դրանք վնասվածքներ, և որոշ դեպքերում նույնիսկ մահվան պատճառ են դառնում: Նշվում է, որ սենսորներիպատճառով անվտանգության բարձիկները չեն գործել այնպես, ինչպես պետք է լիներ: Ընկերությունը հայտարարել է, որ անվճար կփոխարինի անվտանգության բարձիկների խնդիրներ ունեցող մեքենաները։

Այնուամենայնիվ, սա Toyota-ի առաջին հետկանչը չէ: Դեռևս 2022 թվականին ընկերությունը ստիպված էր հետ կանչել մոտ 3500 RAV4 մոդելի մեքենա, քանի որ դրանց սենսորների հետ կապված ևս խնդիր կար:


Honda-ն հետ կկանչի ավելի քան 100 000 ավտոմեքենա. Reuters


Անվտանգության հետ կապված խնդիրները տարածվել են նաև Toyota-ի փոքր մեքենաներ արտադրող Daihatsu Motor-ի վրա, որը նույնպես դադարեցրել է իր բոլոր մեքենաների մատակարարումը, մինչև որ անվտանգության հետ կապված խնդիրները կլուծվեն:

Սա ազդել է ավելի քան 64 մոդելների, ինչպես նաև մոտ 88 000 փոքր մեքենաների վրա, որոնց անվտանգության թեստերը, ենթադրաբար, կեղծվել են: Հետաքննությունն իրականացրել է Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը։

Թեև Toyota-ն և Daihatsu-ը, հավանական է, որ կփոխհատուցեն եկամտի ցանկացած կորուստ, հետևանքները, ամենայն հավանականությամբ, կանդրադառնան Daihatsu-ի մատակարարման շղթան կազմող 8 316 ընկերությունների վրա: Նշվում է, որ անհրաժեշտ կլինի նաև անվտանգության լրացուցիչ ստուգումներ անցկացնել ճապոնական այլ հայտնի ավտոարտադրողների համար:

Մյուս կողմից, Toyota-ի մրցակիցները, ինչպիսիք են Suzuki-ն, կարող են դա համարել որպես ուշադրության կենտրոնում հայտնվելու լավ հնարավորություն, հատկապես, եթե նրանց բախտ է վիճակվել ավելի լավ արդյունքներ ստանալ անվտանգության թեստերում և հետաքննություններում:


Tesla-ն հետ կկանչի ավելի քան 2 մլն մեքենա


Daihatsu-ն նաև ընդգծել է, որ իր մատակարարների համար կառաջարկի տարբեր տեսակի ֆինանսական աջակցություն, քանի դեռ ընկերությունը չի կարողացել վերսկսել ավտոմեքենաների մատակարարումները:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով