Reuters. Էլեկտրական Fiat Panda-ն կարտադրվի Սերբիայում

1 Min Read

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը օրերս հույս է հայտնել, որ ակնկալում է՝  ավտոարտադրող Stellantis-ը Կրագուևաց քաղաքում կսկսի «Fiat Panda» էլեկտրական քաղաքային մեքենայի արտադրությունը:

Վուչիչը, որը ելույթ է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպումից հետո, արտադրության մեկնարկի կոնկրետ ժամկետ չի նշել: Վուչիչը նշել է, որ էլեկտրական մեքենայի արտադրությունը կավելացնի Իտալիայի և Սերբիայի միջև ապրանքաշրջանառությունը, ինչը կգերազանցի ներկայիս տարեկան  €4,6 մլրդ մակարդակը։

«Fiat Panda»-ի ժամանակակից մոդելները ստեղծվում են իտալական Նեապոլի մոտակայքում, իսկ նոր մոդելի հայտնվելը սպասվում է 2024թ․-ի  կեսերին:


ԱՄՆ-ն ծրագրում է նորովի խթանել էլեկտրոմոբիլների արտադրությունը. CNN



Սերբիայի կառավարությունը և Stellantis-ը, որը ստեղծվել է 2021թ․-ի ֆրանսիական PSA-ի և Fiat Chrysler-ի միաձուլման արդյունքում, 2022թ․-ին €190 մլն արժողությամբ համաձայնագիր են ստորագրել Կրագուևացի գործարանում էլեկտրական մեքենաներ արտադրելու համար։ Նախկինում Կրագուևացի գործարանում արտադրում էր «Fiat 500L» մոդելը:

Կիսվեք այս հոդվածով