ԱՄՆ-ն ծրագրում է նորովի խթանել էլեկտրոմոբիլների արտադրությունը. CNN

5 Դեկտեմբերի, 2023
3 Min Read
ԱՄՆ-ն ծրագրում է նորովի խթանել էլեկտրոմոբիլների արտադրությունը. CNN

ԱՄՆ-ի կառավարությունը ծրագրում է փոփոխություն կատարել ավտոմոբիլային արտանետումների չափորոշիչներում, ինչը թույլ կտա ավոտարտադրողներին ընդլայնել էլեկտրական մեքենաների արտադրությունը։ ԱՄՆ-ում մինչև 2032թ․-ը էլեկտրական մեքենաները /EV/ կազմելու են վաճառվող բոլոր տեսակի նոր ավտոմեքենաների -ը։ 

Moody’s-ի վերլուծաբանների կարծիքով, եթե այս չափանիշները հիմա չգործեն, ապա վերոնշյալ թիրախին հնարավոր կլինի հասնել միայն 2035թ․-ին։ Պետք է հասկանալ, որ նախանշված նպատակներին հասնելու որոշումները կայացված են, բայց դրա իրականացման համար կպահանջվեն հսկայական ներդրումներ։

Հաջորդ տասնամյակի ընթացքում շատ բան կփոխվի, ոչ միայն լիցքավորման ենթակառուցվածքը, այլև հենց տրանսպորտային միջոցները: Սպառողներն ավելի շատ կհետաքրքրվեն Էլեկտրական մեքենաներով, քանի որ մարտկոցների տեխնոլոգիան գնալով բարելավվում է, գներն էլ նվազում են: Եվ պետական խթանները, ինչպես նախատեսված են գնաճի նվազեցման մասին նոր օրենքում, նույնպես կնպաստեն ոլորտի աշխուժացմանը։

Consumer Reports-ի տրանսպորտի և էներգետիկայի քաղաքական վերլուծաբան Քրիս Հարտոնի բնորոշմամբ՝ գրեթե մեկ տասնամյակ անց էլեկտրական մեքենաները (EV) տարբերվելու են այն ամենից, ինչ այսօր կա շուկայում: Եվ անգամ եթե էլեկտրական մեքենաների շուկայի մասնաբաժինը բարձրանա մինչև -ը, դա չի նշանակում, որ էլեկտրական մեքենաները մեկ գիշերվա ընթացքում կլցնեն ԱՄՆ-ի ճանապարհները: Արդեն 2035թ․-ի մոտակայքում ավանդական և ոչ ավանդական մեքենաների գները կսկեն հավասարվել, և  էլեկտրական մեքենաների գները նույնիսկ ավելի կնվազեն։ Միևնույն ժամանակ, կմեծանա վարելու հեռավորությունը, արագ լիցքավորումը կդառնա ավելի հասանելի ու մատչելի, իսկ սեփականատերերը կվայելեն գործառնական ծախսերի զգալի կրճատումը:


էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ու վաճառքը ևս 1 տարով կազատվի ԱԱՀ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Moody’s-ի վերլուծաբան Մաթիաս Հեկը կանխատեսել է, որ հաջորդ սերնդի EV մարտկոցները, որոնք սպասվում են առաջիկա մի քանի տարիների ընթացքում, կաշխատեն 30%— ով ավելի երկար և 30% -ով ավելի արագ կլիցքավորվեն: Կալիֆոռնիան նախատեսում է թույլատրել միայն ամբողջությամբ էլեկտրական և լիցքավորվող հիբրիդային մեքենաների վաճառքը մինչև 2035թ-ը, և այդ նպատակը մոտ է իրականություն դառնալուն։

Իսկ BloombergNEF-ի վերլուծաբան Քորի Կանտորի կարծիքով՝ մինչև 2032թ․-ը Կալիֆոռնիայի մասնաբաժինը էլեկտրական լիցքավորմամբ ավտոմեքենաների շուկայում, ներառյալ հիբրիդները, պետք է գերազանցի 80% -ը, իսկ Կալիֆոռնիան ինքնին, իր մասշտաբների շնորհիվ, կարևոր գործոն է ԱՄՆ-ի ընդհանուր ավտոմոբիլային շուկայում:

Ներկայումս Toyota-ն Միացյալ Նահանգներում առաջարկում է միայն մեկ էլեկտրական մոդել՝ Bz4X ամենագնացը, բայց նախատեսվում է ավելին:

 Ճապոնական մեկ այլ սիրված ավտոարտադրողը՝ Honda-ն, ներկայումս չի առաջարկում էլեկտրական մեքենաներ, բայց ընկերությունը գործարաններ է պատրաստում Օհայոյում՝  ապագա էլեկտրական մեքենաների մոդելները հավաքելու համար: Ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի առաջարկել իր առաջին էլեկտրական մեքենան:

General Motors-ն ունի նաև էլեկտրական մեքենաների մի քանի մոդելներ, որոնք շուկայում կհայտնվեն առաջիկա մեկ-երկու տարում:

 

Կիսվեք այս հոդվածով
2 Comments