Հացն ու բանջարեղենն էժանացել են, խմիչքներն ու ծխախոտը՝ թանկացել․ գնային փոփոխությունները՝ թվերով

1 Min Read

Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսը նվազել է 0,5 %-ով։ 

Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ 

Միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները 1 տարում էժանացել են 4,4 %-ով։ 

Մասնավորապես էժանացել են․ 

  • Հացաբուլկեեն և ձավարեղեն՝ – 8,6 %
  • Յուղեր, ճարպեր` -19.7 %
  • Ձուկ և ծովամթերք՝ -5,6 %
  • Կաթնամթերք, պանիր և ձու` -1.9 %
  • Բանջարեղեն՝ -4 %

Մյուս ապրանքախմբերում թանկացումը շարունակվել է (2023-ի նոյեմբերը 2022-ի նոյեմբերի համեմատ)։

Թանկացում․ 

  • Ալկոհոլային խմիչք, ծխախոտ՝ +8,3 %
  •  Կրթություն՝ +4,8 %
  • Ռեստորաններ և հյուրանոցներ՝ +4,4 %
  • Հագուստ և կոշիկ՝ +3,1 %
  • Տրանսպորտ +3,4 %
  • Հանգիստ և մշակույթ՝ +2․1 %

Անժելա Պողոսյան

Կիսվեք այս հոդվածով